Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հրդեհների զոհերի թիվն աճում է, Մոսկվան ծածկված է ծխի ամպով


Ռուսաստանում մոլեգնող հրդեհների զոհերի թիվն աճել է՝ հասնելով 34-ի։ Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, կիրակի օրը Նիժեգորոդյան շրջանում այրված շինությունների փլատակներում հայտնաբերվել է եւս 5 մարդու դիակ։

Այսօր առավոտյան Մոսկվան կրկին ծածկված էր ծխի թանձր ամպով, որի պատճառը մերձմոսկովյան տորֆաճահիճներում շարունակվող հրդեհներն են։ Հրդեհների թվով մոսկովյան շրջանը կենտրոնական Ռուսաստանի ամենաանբարենպաստ շրջաններից մեկն է։

Հրդեհները շարունակվում են երկրի մի շարք կենտրոնական եւ արեւմտյան շրջաններում, դրանց ընդհանուր մակերեսը ավելի քան 120 հազար հեկտար է։

Հրդեհի դեմ պայքարի են դուրս բերվել Արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ուժերը, ավիացիան։ Ներգրավվել են նաեւ բանակային ստորաբաժանումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG