Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը, «առողջական խնդիրներ» ունենալու պատճառաբանությամբ, վայր է դրել լիազորությունները՝ իր փոխարեն նշանակելով Ասլամբեկ Վադալովին։
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից որպես ահաբեկիչ ճանաչված Ումարովը, ով ստանձնել է Մոսկվայի մետրոյում այս տարվա մարտի 29-ին առնվազն 40 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, հայտարարել է, որ շարունակելու է Ռուսաստանի դեմ «ջիհադը»։