Մատչելիության հղումներ

Պաշտպանի հայտարարությունը բանակում կատարված միջադեպերի վերաբերյալ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարություն է տարածել հուլիսի 27-ին եւ 28-ին հայկական զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ, որոնց հետեւանքով 7 զինծառայող է զոհվել։

«Միմյանց հաջորդող նման դեպքերը համալրում են տարբեր զորամասերում կատարված սպանությունների շարքը, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ թե բանակի մարտունակության, եւ թե հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա», - փաստել է Արմեն Հարությունյանը։

Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դատապարտել է նման դեպքերը եւ կոչ արել իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացահայտման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG