Ղարաբաղյան խնդրի վերջնական ու համապարփակ լուծման համար բանակցություններին պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը որպես լիիրավ կողմ չի մասնակցում բանակցություններին, անհնար է կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը», - հայտարարել է Բակո Սահակյանը եւ ընդգծել. - «Պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ եւ քննարկումներ սկսել ցանկացած հարցի շուրջ»։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ տարաձայնություններ կան բանակցային գործընթացի ռազմավարության շուրջ՝ Բակո Սահակյանը պատասխանել է. - «Մենք երախտապարտ ենք Հայաստանին Արցախի Հանրապետության շահերը ներկայացնելու համար, սակայն, կրկնում եմ՝ առանց Ղարաբաղի մասնակցության, այս հակամարտությունը անհնար է կարգավորել»։