«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի կառավարությունը նախագահ Դմիտրի Մեդվեդեւին է ներկայացրել ռազմաբազաների տեղակայման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու առաջարկը։
Պայմանագրային փոփոխությունների նախագծում, մասնավորապես, տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. - «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը»։
Այդ նպատակին հասնելու համար, ըստ փաստաթղթի նախագծի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է Հայաստանին աջակցություն ցուցաբերի եւ ժամանակակից զինամթերք ու ռազմական տեխնիկա տրամադրի։
Ընդ որում, ըստ նախագծի, պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որեւէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին։
Հայաստանը, ըստ պայմանագրի, վարձավճար չի ստանում ռուսական 102-րդ ռազմաբազային տրամադրված տարածքի համար, որտեղ, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ մինչեւ 100 հրասայլ, շուրջ 300 զրահամեքենա եւ ավելի քան 4000 զինվոր է տեղակայված։ Ավելին, 2005 թվականին ստորագրված փաստաթղթերով կողմերը հայտարարեցին Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին։ Նույն փաստաթղթերով Հայաստանը մի շարք հողատարածքներ եւ անշարժ գույք տրամադրեց ռուսական ռազմաբազային։
Պայմանագրային փոփոխությունների նախագծում, մասնավորապես, տեղ է գտել հետեւյալ ձեւակերպումը. - «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը»։
Այդ նպատակին հասնելու համար, ըստ փաստաթղթի նախագծի, Ռուսաստանի Դաշնությունը պետք է Հայաստանին աջակցություն ցուցաբերի եւ ժամանակակից զինամթերք ու ռազմական տեխնիկա տրամադրի։
Ընդ որում, ըստ նախագծի, պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որեւէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին։
Հայաստան –Ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, Գյումրի, արխիվ
Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին գործող պայմանագիրը ստորագրվել էր 1995 թվականին եւ ուժի մեջ մտել 97-ին՝ 25 տարի ժամկետով։Հայաստանը, ըստ պայմանագրի, վարձավճար չի ստանում ռուսական 102-րդ ռազմաբազային տրամադրված տարածքի համար, որտեղ, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ մինչեւ 100 հրասայլ, շուրջ 300 զրահամեքենա եւ ավելի քան 4000 զինվոր է տեղակայված։ Ավելին, 2005 թվականին ստորագրված փաստաթղթերով կողմերը հայտարարեցին Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին։ Նույն փաստաթղթերով Հայաստանը մի շարք հողատարածքներ եւ անշարժ գույք տրամադրեց ռուսական ռազմաբազային։