Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է Ադրբեջանին հակաօդային պաշտպանության կայանքներ վաճառելու մասին տեղեկատվությունը


Ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերությունը այսօր կտրականապես հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկատվությունը, թե Ադրբեջանին վաճառվել է երկու C-300 տիպի հակաօդային պաշտպանության կայանք:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նման կայանքներ մատակարարելու մասին պայմանագիր գոյություն չունի», - հայտարարել է «Ռոսոբորոնէքսպորտ»-ի խոսնակը:

Ասյօր ավելի վաղ ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը տեղեկացրել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանից գնել է C-300 մակնիշի հակաօդային պաշտպանության երկու կայանք` դրանց համար վճարելով մոտ 300 միլիոն ԱՄՆ-ի դոլար։

«Ռոսոբորոնէասպորտ»-ի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսնակը հայտնել է, թե տեղյակ չէ նման նման գործարքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG