«Բիզնեսմենները աշխատում են այդ պետությունների հետ, ունեն բավականին լավ ինֆորմացիա, որ ցորենի գները տեղերում արդեն բարձրանալու է, դրա համար այսօր մարդիկ արդեն իրենց բիզնեսի շրջանակներում իրենց գնային քաղաքականությունը իրականացնում են: Ազատ շուկա է, դա պետության կողմից կարգավորվող ոլորտ չէ», - հինգշաբթի օրը կառավարության նիստից, հետո, որի ժամանակ հաստատվեց «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը», լրագրողներին ասաց Ալավերդյանը:
Հարկ է նշել, սակայն, որ միջազգային շուկայում այդ «թանկ ցորենը» հայտնվելու է միայն գալիք աշնանը, մինչդեռ Հայաստանում դեռ անցած տարի ներմուծված ավելի էժան ցորենից ստացված ալյուրը թանկացել է արդեն այսօր:
Նախարարը, փաստորեն, կանխատեսեց ներմուծվող ալյուրի հետագա թանկացում` շեշտելով, որ ձեռքի տակ ունի ՄԱԿ-ի զեկույցը, ըստ որի այս տարի ցորենի գնի 40 տոկոսանոց աճ է սպասվում:
«Շուկան է որոշում գինը: Եթե ապրանքի պահանջարկն ավելացավ, բնականաբար, դրա գինը կավելանա: Թե մինչեւ ուր` մենք հիմա մոնիթորինգ ենք իրականացնում: Այդ հարցի շրջանակներում մենք նաեւ համագործակցում ենք Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ. տեսնենք ինչ ձեւերով մենք կարող ենք առնել: Բայց ես կարծում եմ, որ դրա ամենալավագույն տարբերակը մեր տեղական ցորենի սերմարտադրությունը զարգացնելն է», - ասաց գյուղնախարարը:
Հայաստանը նախատեսում է արդեն 2014 թվականին ստանալ 350 հազար տոննա հացահատիկի բերք: Կառավարությունը 550 միլիոն դրամ է հատկացրել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ընկերությունից 950 տոննա բարձր վերարտադրության սերմացու ներկրելու համար:
Ալավերդյանի խոսքով, վերջին տարիներին ցորենի ցանքատարածությունները Հայաստանում նվազել են եւ կազմում են մոտ 82 հազար հեկտար: Ենթադրվում է, որ նոր սերմացուի շնորհիվ ցորենի ցանքատարածությունները կհասնեն 131 հազար հեկտարի:
«Տարեկան օգտագործում ենք 1500-1600 տոննա ցորեն, որից ընդամենը մոտ 200 հազար տոննան ենք մենք արտադրում տեղում: Հետեւաբար այս ծրագրի հաջող իրականացման դեպքում մենք տարեկան կունենանք 350-400 հազար տոննա արտադրություն, կպակասեն ներկրումները ցորենի, եւ մեր ինքնաբավության մակարդակը 37 տոկոսից կհասցնենք 55 տոկոսի», - նշեց Գերասիմ Ալավերդյանը:
«Ֆերմերների ազգային միության» հասարակական կազմակերպության նախագահ Դերենիկ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե հացահատիկի ցանքատարածությունների զարգացմանը զարկ տալու փոխարեն, նպատակահարմար կլիներ ալյուրը ձեռք բերել ավելի մատչելի միջազգային շուկայից: Իսկ եթե կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է գնալ այդ ճանապարհով, ապա գոնե պետք է զարգացնի տեղական սելեկցիոն կայանների կողմից ադապտացված ցորենի տեսակները: