Անցած շաբաթ օրը լուրեր էին տարածվել, թե Կապանում մահափորձ է կատարվել հանքարդյունաբերությամբ զբաղվող «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն, կանադացի Ռոբերտ Ֆալետայի դեմ: Ոստիկանությունից, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ նռնակը տեղադրված է եղել ոչ թե ընկերության տնօրենի, այլ ֆինանսական տնօրեն Արա Մարկոսյանի ծառայողական ավտոմեքենայի վրա:
Քրեական օրենսգրքի երկու հոդվածների` սպանության կամ առողջության ծանր վնաս պատճառելու սպառնալիքի եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով հարուցված քրեական գործով Արա Մարկոսյանը ներգրավվել է իբրեւ տուժող:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Մարկոսյանը չհերքեց, որ սպառնալիքը հասցեագրված է եղել իրեն:
Ընկերության մամուլի խոսնակ Նորայր Աղայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ձեռնարկությունում աշխատանքը շարունակվում է. - «Տնօրենը [Ռոբերտ Ֆալետան] գալիս է աշխատանքի: Ինֆորմացիոն սխալ է տարածվել: Իրականում վտանգը ուղղված է եղել ֆինանսական տնօրեն Արա Մարկոսյանի դեմ, եւ պայթուցիկ նյութը հայտնաբերվել է Արա Մարկոսյանի մեքենայում»:
«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը առավել հաճախ ուշադրության կենտրոնում է հայտնվում բողոքի զանգվածային ակցիաների շնորհիվ. ձեռնարկության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ գործադուլներ են հայտարարում` բողոքելով աշխատանքային վատ պայմաններից, ցածր վարձատրությունից:
Հարցին, թե արդյոք Մարկոսյանին ուղղված սպառնալիքը առնչություն ունի նրա զբաղեցրած պաշտոնի հետ, Աղայանը արձագանքեց. - «Փաստն այն է, որ վտանգը հայտնաբերվել է իր մեքենայում»:
Այլ մանրամասներ Աղայանը հրաժարվեց հրապարակել` հույս հայտնելով, որ իրավապահները կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները:
Ոստիկանությունը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, առաջ է քաշում վարկած, թե սպառնալիքի դրդապատճառները առնչվում են Մարկոսյանի ոչ թե աշխատանքային, այլ անձնական հարաբերություններին: