Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի գործադրած ջանքերը առայժմ «բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար» եւ անհրաժեշտ է հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրացման, ինչպես նաեւ փոխզիջումների ոգի ցուցաբերելու ուղղությամբ։

«Համանախագահները նախատեսում են սեպտեմբերին սկզբին այցելել տարածաշրջան՝ նպատակ ունենալով աջակցել հակամարտ կողմերին հակամարտության կարգավորման իրենց ջանքերում», - ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեյի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան)՝ չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG