Մատչելիության հղումներ

Թոմաս Համարբերգը նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վավերացնել ականներն արգելող համաձայնագիրը


Եվրոպայի Խորհրդի կայքում տեղադրված հայտարարությունում Թոմաս Համարբերգը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է անում վավերցնել 1997 թվականին ստորագրված միջազգային համաձայնագիրը, որով արգելվում են ականները։

Համարբերգը նշում է, որ վերջին 10 տարիների ընթացքում, Եվրոպայում, ականների պայթյուններից երեք հազար մարդ է զոհվել։
Նա նշում է, որ եվրախորհրդի անդամ վեց երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ֆինլանդիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը դեռ չեն վավերացրել ականերն արգելող միջազգային համաձայնագիրը։

«Ականները մինչեւ հիմա Եվրոպայում մարդիկ են սպանում, ժամանակն է, որ դրանք ամբողջովին արգելվեն»,- հայտարարել է Համարբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG