Մատչելիության հղումներ

Շվեյցարիան ապաստան է տվել վրացի լրագրողին


Շվեյցարիայի իշխանությունները ապաստան են տվել վրացի լրագրող Վախթանգ Կոմախիձեին։ Այսօր դա հաստատել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունը։

Ապաստան ստանալու խնդրանքով նա դիմել էր այս տարվա փետրվարին` հայտնելով, թե ինքն ու իր ընտանիքի անդամները սպառնալիքներ են ստանում։

Վախթանգ Կոմախիձեն «Ռեպորտյոր» ստուդիայի ղեկավարն էր։ Նա հայտարարել էր, թե սպառնալիքները ավելացան այն բանից հետո, երբ 2009-ի դեկտեմբերին Ցխինվալի էր գնացել, որտեղ նյութեր էր հավաքում ռուս-վրացական պատերազմի մասին նոր ֆիլմի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG