Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Հայաստանին քիմիական լաբորատորիա ստեղծելու սարքավորումներ կտրամադրի


ՆԱՏՕ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի ժամանակակից սարքավորումներ՝ քիմիական լաբորատորիա ստեղծելու նպատակով։ «Էկոլուր» գործակալության փոխանցմամբ, լաբորատորիայի նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրում օրգանական կայուն աղտոտիչների պարունակության մակարդակները։

Ըստ աղբյուրի` սարքավորումները կտրամադրվեն Հայաստանի բնապահպանության նախարարության մշակած «ՀՀ-ում ժամկետանց թունանյութերի հաշվառում, դիտարկում եւ վերլուծություն՝ դրանց անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG