Նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսն ասել է, թե այդ փաստաթղթերի գաղտնազերծումը սպառնալիք է երկրի համար եւ վտանգում է Աֆղանստանում տեղակայված զինծառայողների կյանքը։
Աֆղանստանում` Քունդուզի գավառում են տեղակայված նաեւ Հայաստանից ժամանած զինծառայողներ։ Նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու, հայ խաղաղապահների ջանքերով կառուցված մատուռի օծմանը ներկա լինելու, կոալիցիոն ուժերի հրամանատարներին, ինչպես նաեւ Աֆղանստանի ղեկավարներին հանդիպելու համար օրերս Աֆղանստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Վիքիլիկսի» հրապարակած փաստաթղթերը պատմում են Աֆղանստանում իրականացված ռազմական գործողությունների, դրանց հետեւանքով խաղաղ բնակչության կրած կորուստների մասին։ Այդ արտահոսքն արդեն համարվել է ամենախոշորը պատմության ընթացքում։
«Վիքիլիքսի» հիմնադիր եւ խմբագիր, ավստրալիացի լրագրող Ջուլիան Ասանջին երեկ Լոնդոնում ասել է, որ կայքէջի տրամադրության տակ կան հազարավոր այլ նյութեր, որոնք անպայման կհրապարակվեն։
Նա չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Աֆղանստանի պատերազմի նկատմամբ։ Գաղտնազերծված նյութերը վերաբերում են 2004-2009 տարիների գործողություններին։
Ըստ փաստաթղթերի, Աֆղանստանում աներեւակայելի կորուստներ են կրում խաղաղ բնակիչները, մինչդեռ, թալիբները Պակիստանի աջակցությունն են վայելում:
Աֆղանստանցի վերլուծաբան Ահմադ Սաեդին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հույս է հատնել, որ տեղեկատվական արտահոսքը Վաշինգտոնին կստիպի ավելի կոշտ լինել Պակիստանի նկատմամբ։
«Համոզված եմ, որ Ամերիկան պարտավոր է շատ ավելի լուրջ լինել Պակիստանի հարցում, այլապես Աֆղանստանը շարունակ տուժելու է, իսկ ամերիկացիները էլ ավելի են մխրճվելու այդ մղձավանջի մեջ»,- ասել է Սաեդին։
Արդյո՞ք գազտնազերծված նյութերը թույլ են տալիս խոսել Աֆղանստանում կատարված պատերազմական հանցագործությունների մասին։ «Վիքիլիքսի» հիմնադիրն անդրադարձել է այդ հարցին։
«Ի վերջո, դատարանին է վերապահված որեւէ երեւույթ որպես հանցագործություն որակելու իրավունքը, համենայն դեպս, այս նյութից ստացվող առաջին տպավորությունն այն է, որ այո, այստեղ կան պատերազմի հանցագործության մասին վկայող փաստեր»,- ասել է Ասանջին։