Փառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե բյուջե առանձին տողով չմտավ [փառատոնի ֆինանսավորումը], ես պաշտոնապես հայտարարում եմ` փառատոնը կփակվի»:
Ղազանչյանը ասաց, որ այս տարի փառատոնը կազմակերպիչները բախվել են մեծ դժվարությունների նույն` «բյուջե չմտնելու» պատճառով:
«Վերջին հաշվով, սա ամենահեղինակավոր փառատոնն էր մեր թատերական փառատոններից, որովհետեւ այս փառատոնին գալիս են այնպիսի թատերախմբեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում. Իրինա Բրուկին բերեցինք, Կալյագինին, ՄԽԱՏ-ը եկավ», - ասաց նա` շեշտելով, որ իրենք չեն ընկել քանակի հետեւից, այլ հրավիրել են իսկապես հեղինակավոր թատերախմբեր:
Այս տարի միայն չորս պրեմիերա կներկայացնեն հայաստանյան թատրոնները. Վանաձորի դրամատիկական թատրոնում Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքան», Երեւանի դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսարը»` Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ, «Սխալների կոմեդիան», որը Երեւանի տիկնիկային թատրոնում բեմադրել է Ռուբեն Բաբայանը, եւ Սունդուկյանի անվան թատրոնի «Մակբեթը» (Վահան Բադալյանի բեմադրությամբ):
Փառատոնին կմասնակցեն նաեւ թատերախմբեր Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Վրաստանից:
«Փառատոնը շատ ավելի լավը կլիներ, եթե մենք ունենայինք նորմալ ֆինանսավորում, բայց մյուս թատերական փառատոնների նույնիսկ կեսի չափ մենք չունենք ֆինանսավորում», - ասաց Հակոբ Ղազանչյանը` շարունակելով. - «Հույս ունեմ, որ հաջորդ տարվանից բյուջեի տող կդառնա մեր փառատոնը: Եթե չդառնա, ես չեմ անի ուղղակի փառատոնը»: