Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է աֆղանական պատերազմի մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքը


Միացյալ Նահանգները խիստ քննադատության է ենթարկել Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակումը արեւմտյան մամուլում։

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոյսը հայտարարել է, որ այդ տեղեկատվության գաղտնազերծումը վտանգի է ենթարկում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի զինծառայողների կյանքը եւ սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։

Ամերիկյան The New York Times-ը, բրիտանական Guardian-ը եւ գերմանական Spiegel-ը, հղում կատարելով Wikileaks կայքին, հրապարակային են դարձրել ավելի քան 92,000 գաղտնի փաստաթղթերում պարունակվող գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ Աֆղանստանում քաղաքացիական անձանց սպանությունների եւ Թալիբանների առաջնորդների դեմ ամերիկյան Հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիաների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG