Մատչելիության հղումներ

Վարչապետ Պուտինը երգել է արտաքսված գործակալների հետ


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Միացյալ Նահանգներից այս ամիս մեծ աղմուկով արտաքսված ռուս գործակալների հետ։

Գործակալների արտաքսման հետ կապված այս միջադեպը «սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենամեծ լրտեսական սկանդալն էր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում։

Ուկրաինայում լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը ասել է, որ հանդիպմանը գործակալների հետ երգել է «ԿԳԲ»-ի ոչ-պաշտոնական հիմնը։

«Մենք երգեցինք «Ինչից է սկսվում հայրենիքը» երգը եւ այդ կարգի այլ երգեր», - ասել է Պուտինը՝ գովեստի խոսքեր շռայլելով բացահայտված գործակալների հասցեին եւ հայտարարելով, որ նրանք բացահայտվել են «դավաճանության» պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG