Մատչելիության հղումներ

Թուրքիայում դատարանը հեղաշրջում ծրագրելու համար102 կասկածյալի կալանավորման որոշում է կայացրել


Թուրքական դատարանը ուրբաթ օրը որոշում է կայացրել պետական հեղաշրջում ծրագրելու մեջ մեղադրվող 102 կասկածյալի կալանավորման մասին։ Մեղադրյալների թվում կան մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, «Մեծ մուրճ» անվանումը կրող օպերացիայի պլանավորման համար կասկածյալների գործով դատական լսումները նշանակվել են դեկտեմբերի 16-ին։

Կասկածյալների թվում են 5 բանակային գեներալներ եւ 2 ծովակալներ, ինչպես նաեւ թոշակառու գեներալներ։

Ընդհանուր առմամբ 196 մարդ մեղադրվում է պետական հեղաշրջման «Մեծ մուրճ» անվանումը օպերացիան պլանավորելու համար։

Շուրջ հազար էջանոց այդ մեղադրականի համաձայն, մասնավորապես, 2002 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, չհաշտվելով իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակի հետ, զինվորականները գաղտնի ժողով են կազմակերպել, որտեղ էլ մշակել ու հաստատել են «Բալյոզ» (կամ «Մեծ մուրճ») կոչվող հեղափոխական ծրագիրը։

Սա մինչ այժմ Թուրքիայում երբեւէ լսված խոշորագույն դատական գործն է թուրքական ազդեցիկ զինվորականության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG