Մատչելիության հղումներ

Ահմադինեջադի կարծիքով Մեդվեդեւը միացել է «ԱՄՆ–ի դավադրությանը» Իրանի դեմ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միացել է Միացյալ Նահանգներին եւ ստեր է տարածում Իրանի միջուկային ծրագրի մասին։

Իրանի ISNA գործակալության փոխանցմամբ, Ահմադինեջադը ասել է, թե Մեդվեդեւը դարձել է Վաշինգտոնի բեմադրած «քարոզչական դրամայի» մասնակիցը։

Անցած շաբաթ Մեդվեդեւը հայտարարել էր, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ստեղծմանը։

Թեհրանը հերքում պնդումներն այն մասին, որ իր նպատակը զենք ստեղծելն է եւ հավաստիացնում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG