Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ընդգծում է, որ Կոսովոյի անկախության մասին Հաագայի դատարանի վճիռը «առանձնահատուկ» է


«Հաագայի միջազգային դատարանը կայացրեց մի որոշում, որը Միացյալ Նահանգները պաշտպանում է։ Այժմ ժամանակն է, որ Եվրոպան միավորվի հանուն միասնական եւ խաղաղ ապագայի», - հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։

Պետդեպարտամենտի խոսնակը ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնի համոզմամբ` Հաագայի դատարանի որոշումը չի կարող տարածվել նմանատիպ այլ դեպքերի վրա։

«Յուրաքանչյուր ոք, ով կկարդա դատարանի վճիռը, կհամոզվի, որ այն առանձնահատուկ որոշում էր՝ հիմնված միայն Կոսովոյին հատուկ փաստերի վրա», - ընդգծել է Ֆիլիպ Քրոուլին։

Հուլիսի 22-ին Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ, անկախություն հռչակելով, Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG