Մատչելիության հղումներ

Հերթական կեղծ ահազանգը Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին


Հուլիսի 22-ին հերթական անգամ անհայտ քաղաքացու կողմից կեղծ ահազանգ է հնչեցվել Պետական եկամուտների կոմիտեում ռումբի մասին։

Արտակարգ իրավիճակի նախարարության հաղորդագրության համաձայն, կեսօրին, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին ահազանգը ստացվելուց րոպեներ անց, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Պաշտպանության նախարարության ականազերծման կենտրոնի մասնագետների խումբը, ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցները:

Մասնագետների կողմից իրականացված որոնումների արդյունքում շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Այս տարի սա երկրորդ նմանօրինակ կեղծ ահազանգն է Խորենացու 7 հասցեում գտնվող Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG