Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն հավանություն է տալիս ոստիկանության փորձագետներին Ղրղըզստան ուղարկելու ծրագրին


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) այսօր հավանության է արժանացրել «անհապաղ» ոստիկանության փորձագետների խումբ Ղրղըզստան ուղարկելու ծրագիրը։

Ոստիկանության փորձագետների խումբը օգնելու է Ղրղըզստանի իշխանություններին նվազեցնել միջէթնիկական լարվածությունը երկրի հարավում եւ խորհրդատվություն տրամադրել տեղի ոստիկանական ուժերին՝ բարձրացնելով նրան պատրաստվածության մակարդակը։

Բիշքեքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանական ուժերի 52 հոգանոց միջազգային խումբ ուղարկել Ղրղըզստանի հարավային շրջաններ։

Ուղարկվող ոստիկանական սպաները զենք չեն կրելու եւ ոստիկանական լիազորություններ չեն ունենալու։ Նախնական պայմանավորվածության համաձայն, նրանք Ղրղըզստանում կտեղակայվեն 4 ամիս ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG