Պետությունների միջեւ ծագած վեճերը կարգավորելու համար ստեղծված այս դատարանում հարցը քննվում էր Սերբիայի նախաձեռնությամբ, որը մինչ օրս շարունակում է դեմ արտահայտվել Պրիշտինայի անկախությանը։
Թեեւ դատարանի վճիռը պարտադիր չէ կիրառման համար եւ խորհրդատվական բնույթ է կրում, այդուամենայնիվ, դրան ուշի- ուշով սպասում էին թե՛ Բելգրադի ու Պրիշտինայի իշխանությունները, եւ թե՛ տարածքային խնդիրներ ունեցող այլ պետությունները։
Փորձագետները քիչ հավանական էին համարում, որ դատարանը որոշում կկայացնի Կոսովոյի անկախության ու պետականության դեմ։
Ուղիղ եթերում հեռարձակված դատական նիստում Հաագայի դատարանի նախագահ Իսաշի Օվադան ասաց. - «Դատարանը եզրակացրեց, որ 2008 թվականի փետրվարի 17-ին ընդունված Անկախության հռչակագիրը չի խախտել հիմնական միջազգային օրենքը, [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձեւը կամ սահմանադրական կարգը: Հետեւաբար, այդ հռչակագրի ընդունումը չի խախտել միջազգային օրենքի համապատասխան կարգը»:
Դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որով բարձր գնահատեց Արդարադատության միջազգային դատարանը` Կոսովոյի Անկախության հռչակագիրը վավերացնելու համար` միաժամանակ կոչ անելով եվրոպական պետություններին միավորվել այդ վճռի շուրջը:
Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը դատարանի վճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը մնում է նույնը, այն է` Կոսովոյի կարգավիճակը կարող է «տեւական, կայուն եւ խաղաղ լինել միայն այն դեպքում, եթե ձեռք բերվի խաղաղ բանակցությունների միջոցով»:
«Սերբիան երբեք ոչ մի պարագայում չի ճանաչի այսպես կոչված Կոսովոյի Հանրապետության անկախության միակողմանի հռչակումը», - ասաց Երեմիչը:
Մեկնաբանությամբ արդեն հանդես է եկել նաեւ պաշտոնական Կրեմլը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե դատարանի վճիռը «իրավական հիմք չի կարող հանդիսանալ Կոսովոյի անկախության համար»:
Իրավաբան փորձագետները նշում են, որ այսօր հրապարակված դատավճիռը զորեղ ներազդեցություն կարող է ունենալ անջատողական շարժումներ ունեցող այլ տարածաշրջանների վրա:
Կոսովոն իր անկախությունը հռչակեց 2008 թվականին, շուրջ երկու տարի Սերբիայի հետ շարունակված անարդյունք բանակցություններից հետո։
Մինչ օրս պաշտոնական Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության 27 անդամներից 22-ը։ Ռուսաստանը այդ երկրների մեջ չի մտնում: