Թուրքիայի դեմ պարտիզանական պատերազմ մղող անկախական քուրդ զինյալների առաջնորդը հայտարարել է, որ իրենք պատրաստ են զինաթափվել, եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն իրենց պայմանները։
Իրաքյան Քրդստանի լեռներում բրիտանական BBC-ին տված հարցազրույցում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Մուրատ Քարայիլանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ՄԱԿ-ի վերահսկողության ներքո հրադադար կնքել, սակայն Թուրքիան պետք է վերջ դնի քուրդ պաշտոնյաների ձերբակալություններին եւ դադարեցնի խաղաղ քուրդ ազգաբնակչության դեմ հարձակումները արեւելյան Թուրքիայում։
Քարայիլանը նաեւ զգուշացրել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները անտեսեն խաղաղության իր առաջարկը, ՔԲԿ-ն ստիպված է լինելու անկախություն հայտարարել։
BBC-ին պարզաբանումների համար դիմել է թուրք մի պաշտոնյայի, ով, ցանկանալով անհայտ մնալ, հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները «սովորություն չունեն մեկնաբանել ահաբեկիչների հայտարարությունները»։