«Շատ հնարավոր է, որ իսկապես արտահերթ ընտրություններ լինեն Հայաստանում, եւ դա հիմնականում պայմանավորված լինի արցախյան հակամարտության հետ կապված զարգացումներով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում երեքշաբթի օրը ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Ցանկացած շրջանի վերադարձ, ազատագրված տարածքի վերադարձ ենթադրում է, որ դա լուրջ ընդդիմություն կունենա Հայաստանում եւ Արցախում, ինչը կարող է առաջացնել ընտրության հարց, կոնկրետ` որպեսզի արտահերթ ընտրություններ իրականանան»:
Նրա համոզմամբ, Հայաստանում դեռեւս չկան այլ գործոններ (ներառյալ ներքաղաքական զարգացումները), որոնց արդյունքում հնարավոր լինեն իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունները:
«[Առայժմ] ընդդիմությունը չունի այն ուժը, չունի համագործակցության այն չափը, որ կարող է բերել դրան», - ասաց նա` հավելելով, որ թեեւ Հայաստանի ներսում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դրանք չեն կարող արտահերթ ընտրությունների ազդակ լինել. - «Հայաստանը այսօր շատ թույլ է, շատ մեծ ճնշումների տակ է, եւ, ցավոք սրտի, Հայաստանում այսօր դրսի ուժերը շատ ավելի լուրջ հնարավորություն ունեն վիճակ փոխելու, քան երբեւէ մենք ունեցել ենք»:
«Մենք պարտվում ենք ամեն օր: Մենք որդեգրել ենք տեւական պարտությունների շրջան: Եվ եթե այսօր գիտակցում է իշխանությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հարցը իսկապես փակուղի է, եւ պետք է արմատապես փոխել այս զարգացումների բովանդակությունը, եթե մի կողմ թողնենք իրենց ոչ լեգիտիմությունը եւ այդ ամեն ինչը, ուրեմն մեկ ճանապարհ կա, որ լինի նոր իշխանություն: Չգրված օրենք է` նոր իշխանությանը հնարավորություն է տրվում եւ ժամանակ է տրվում , որպեսզի նաեւ խմբագրի այն բոլոր ուղղությունները ե'ւ ներքին, ե'ւ արտաքին քաղաքականության մեջ, որ ունեցել է նախկին իշխանությունը: Այս իշխանությունը, եթե այսօր ցանկանա նույնիսկ, չի կարող դուրս գալ այդ բանակցային գործընթացից, չի կարող արմատապես փոխել իր դիրքորոշումները, չի կարող մերժել Մադրիդյան սկզբունքները: Սա միայն կարող է անել նոր իշխանությունը»:
Հակոբյանի կարծիքով, լավագույն տարբերակը կլիներ հետեւյալը. - «Որ իշխանությունները` ի դեմս Հանրապետության նախագահի, գիտակցեին, ուղղակի քայլ անեին: Պատմությունը իսկապես ճիշտ կգնահատեր նրանց: Եթե` ոչ, եթե ղարաբաղյան զարգացումների ժամանակ լինեն կոնկրետ գործնական քայլեր, ստատուս քվոյի նույնիսկ ամենափոքր փոփոխությունը Հայաստանում լուրջ սրացումների կբերի, որը, կարծում եմ, կհանգեցնի իշխանափոխության` արտահերթ ընտրությունների ձեւով»:
Ընդդիմադիր դաշտում շատ գործիչներ իշխանություններին եւ իշխանամետ քաղաքական ուժերին են մեղադրում ընդդիմությունը ճնշելու, տարբեր «ականներ» ներդնելու մեջ, իսկ Ռուբեն Հակոբյանը մեղադրում է հենց ընդդիմությանը. - «Որ այդքան թույլ է, այնքան հավակնոտ է եւ չի գիտակցում առաջնահերթությունները»:
Հարցին, թե որ հարցերի շուրջ է հնարավոր համարում ընդդիմադիր երեք թեւերի` Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Դաշնակցության, համագործակցությունը, Հակոբյանը արձագանքեց. - «Կա Ընտրական օրենսգրքի հետ կապված հարց: Ընդդիմության երեք ուժերին, վստահ եմ, որ սա այն հարցն է, որ կարող է համախմբել: Այսինքն` ընտրությունները դարձնել համամասնական; Շատ պարզ է, բխում է բոլորի շահերից: Կարող են, չէ՞, համագործակցել, եթե ինքնանպատակ չէ»:
Ղարաբաղյան բանակցություններում հնարավոր զարգացումներին վերաբերող հարցին նախկինում Դաշնակցության, իսկ այժմ «Ժառանգության» ղեկավար անդամը արձագանքեց. - «Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ես չեմ տեսնում գործնականորեն հնարավորություն, որ խաղաղ բանակցային պայմաններում լուծվի արցախյան հակամարտության կարգավորման հարցը»:

Ռուբեն Հակոբյան. Չգրված օրենք է` նոր իշխանությանը հնարավորություն եւ ժամանակ է տրվում խմբագրելու այն բոլոր ուղղությունները ե'ւ ներքին, ե'ւ արտաքին քաղաքականության մեջ, որ ունեցել է նախկին իշխանությունը: