Թուրքիայի պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, Իրաքի սահմանամերձ Հակկարի մարզում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների գիշերային հարձակման արդյունքում 6 թուրք զինվոր է զոհվել։
Ընդամենը 1 օր առաջ նույն տարածաշրջանում ականի պայթյունից 11 թուրք զինվորներ էին վիրավորվել։
Անցած ամիս լրացավ Թուրքիայի զինված ուժերի եւ ՔԲԿ-ի միջեւ կնքված 14-ամսյա հրադադարի ժամկետը եւ քուրդ զինյալների հարձակումները թուրքական զինված ուժերի դեմ ավելի հաճախակի դարձան։ ՔԲԿ-ն Թուրքիայի իշխանություններին մեղադրում է այդ երկրի քուրդ փոքրամասնության իրավունքները սահմանափակելու համար։
Թուրք պաշտոնյաների պնդմամբ, ՔԲԿ-ի շուրջ 4,000 զինյալներ դիրքավորված են Հյուսիսային Իրանի լեռնային շրջաններում, որտեղից նրանք հարձակումներ են իրականացնում Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանների դեմ։