Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում հանձնակատար Ֆյուլեն շնորհավորել է նախարար Նալբանդյանին ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը մի շարք ոլորտներում էական առաջընթաց է արձանագրել, ինչը լավ նախադրյալներ է ստեղծել հարաբերությունների հետագա ընդլայնման համար:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական Միության հետ որակապես նոր մակարդակի պայմանագրային հարաբերությունների հաստատումը եւ հետամուտ է լինելու այդ ուղղությամբ գործնական քայլերի կատարմանը:
Հայաստանի արտգործնախարարը եւ Եվրոպական հանձնակատարը քննարկել են Ասոցիացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցություններին առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ: