Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատում քննարկվելու են Թուրքիայում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանների թեկնածությունները


Այսօր ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիքարդոնեի թեկնածությունը։

Հայկական լոբբիստական կազմակերպությունները պատրաստվում են մի շարք հարցեր առաջադրել դեսպանի թեկնածուին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, Հայաստանի շրջափակման եւ հայ-թուրքական ձախողված արձանագրությունների վերաբերյալ։

Հուլիսի 22-ին նույն հանձնաժողովը քննարկելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց եւ հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այս թեկնածությունները պետք է հաստատման դրվեն ԱՄՆ-ի Սենատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG