Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը աջակցության ծրագիր կառաջարկի Պակիստանին


Մեկնարկել է Միացյալ Նահանգների պետքատուղար Հիլարի Քլինթոնի շրջայցը Ասիայի մի շարք երկրներ:

Քլինթոնը կիրակի երեկոյան ժամանել է Իսլամաբադ, որտեղ նա երկուշաբթի օրը Պակիստանի իշխանությունների հետ քննարկելու է երկրի անվտանգությանը եւ զարգացմանը վերաբերող հարցեր։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ներկայացնելու է աջակցության ծրագիր, որով նախատեսվում է Պակիստանին տրամադրել 500 միլիոն դոլար՝ ջրի, էներգետիկայի, գղուղատնտեսության եւ առողջապահական ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման համար։

Վաղը Հիլարի Քլինթոնը մեկնելու է Քաբուլ՝ մասնակցելու է Աֆղանստանում տիրող իրավիճակի քննարկմանը նվիրված միջազգային կոնֆերանսին։

Ակնկալվում է, որ Հիլարի Քլինթոնը կայցելի նաեւ Հարավային Կորեա եւ Վիետնամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG