Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վեսթերվելլեն այսօր Ղազախստանում հայտարարել է, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պետությունները կողմ են Ղրղըզստանի հարավում կազմակերպության պետությունների ոստիկաններից բաղկացած խորհրդատվական խումբ ուղարկելու գաղափարին:
«Մենք վստահ ենք, որ այդ ոստիկանական առաքելությունը, որն անհրաժեշտ է Ղրղըզստանում իրավիճակը կայունացնելու համար, իրականություն կդառնա», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը Ղազախստանում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում:
ԵԱՀԿ-ն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ղրղըզստանի կառավարության հետ սկզբունքորեն համաձայնեցրել է 52 հոգուց բաղկացած, չզինված ոստիկանների խորհրդատվական խմբի տեղակայմանը երկրի հարավում չորս ամսով` տեղի անվտանգության ուժերին օգնելու նպատակով:
Առաքելությունն ուղարկելու համար, սակայն, անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի անդամ երկրների հաստատումը: