Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ:
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Կողմերն ընդգծել են, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության աճին:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերող հարցեր: Սելեսթ Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում, եւ ԱՄՆ-ը վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպման ժամանակ կարեւորվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հայ - ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը եւ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում: