Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը սեպտեմբերին կայցելի Չինաստան


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախատեսում է սեպտեմբերին` «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին այցելել Չինաստան: Այդ մասին նա հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ էքսպո - 2010»-ին եւ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ - չինական համատեղ ձեռնարկության բացումը։

Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար։

Դեսպանը նշել է, որ Չինաստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ հունիսի 2-ին ստորագրված համաձայնագրով Չինաստանը Հայաստանին տրամադրել է 20 միլիոն չինական յուանի չափով անհատույց օգնություն եւ 88 շտապօգնության մեքենա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG