Վրաստանը սկսում է Եվրամիության հետ պաշտոնական բանակցությունները ընկերակցային համաձայնագրի կնքման շուրջ: Այդ նպատակով հինգշաբթի օրը երկօրյա այցով Վրաստան է ժամանում Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` Էշթոնը նախ կանգ կառնի Բաթումիում, որտեղ օրվա երկրորդ կեսին նախատեսված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումը, այնուհետեւ կմեկնի Թբիլիսի` հանդիպելու արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Պաշտոնական Թբիլիսիի մեկնաբանությամբ` Էշթոնի այս առաջին այցը եւս մեկ անգամ վկայում է «Վրաստանին Եվրամիության աջակցության մասին»:
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները շուրջ մեկ տարի շարունակված քննարկումներից հետո այս տարվա գարնանը համաձայնեցին հարավկովկասյան երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցություններ սկսել ընկերակցային համաձայնագիր կնքելու շուրջ: Փաստորեն, Վրաստանը առաջինն է սկսում այդ բանակցությունները:
Ընկերակցային համաձայնագիրը թեեւ Եվրամիությանը լիաժեք անդամակցություն չի նախատեսում, բայց բանակցությունների բարեհաջող ընթացքի եւ փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին լայն հնարավորություններ է խոստանում. Այս երկրները կարող են լուրջ ֆինանսական ու տեխնիկական օգնություն ստանալ, գործարարները հնարավորություն կունենան անարգել մուտք գործել եվրոպական շուկաներ, կմեղմացվի վիզային ռեժիմը, այսինքն` Հարավային Կովկասի երկրների առջեւ Եվրամիությանը աստիճանաբար տնտեսապես ինտեգրվելու հեռանկար է բացվում: Բայց դրա համար հարավկովկասյան երկրներից պահանջվում է բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Հայաստանը եւս մոտ ապագայում սկսելու է Եվրամիության հետ ընկերակցային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները. ժամկետները այժմ կոնկրետացվում են: