Մատչելիության հղումներ

Լեհաստանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահի հետ


Երեկ կայացել է Հայաստանի առաջին նախագահ Լեոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի քաղաքական խնդիրներ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան - Եվրամիություն համագործակցության ներկա փուլն ու հեռանկարները:

«Հատուկ անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին եւ Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, ժողովրդավարության ներկա մակարդակին եւ Հայաստանում խորացող կոռուպցիայի պատճառներին, Եվրոպական միության եւ եվրոպական այլ կառույցների դերին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում», - ասված է Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG