Մատչելիության հղումներ

Շփման գծի մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր հերթական մոնիտորինգն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչությունը օրերս հաղորդել էր, որ անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Անցած գիշեր եւ այսօր օրվա ընթացքում եւս, համաձայն Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի խախտման դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG