Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորում է Ֆրանսիայի Ազգային տոնը


Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորում է դեսպան Սերժ Սմեսովին, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Ֆրանսիայի Ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Շնորհավորելով Ազգային տոնի առթիվ` Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները մշտապես կգտնվեն բարձր մակարդակի վրա:

«Այսօր մենք հպարտությամբ ենք խոսում մեր երկրների միջեւ ավանդական բարեկամության վրա հիմնված սերտ համագործակցության մասին», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG