«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին երբեք չի տրամադրի այնպիսի կարգավիճակ, որը կարող է անջատել այս տարածաշրջանը մեր հանրապետությունից», - ըստ «Ինտերֆաքս» գործակալության, երեքշաբթի օրը Բաքվում` կառավարության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին, Ադրբեջանի առաջնորդը հերթական անգամ նշել է այն պահանջները, որ առաջադրում է պաշտոնական Բաքուն` հակամարտությունը կարգավորելու համար. - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ բոլոր տարածքներից, բռնի տեղահանված բոլոր ադրբեջանցիները պետք է վերադառնան հայրենի բնակավայրեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ»։
«Առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության անհնար է Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տրամադրել, եւ այս հարցը բանակցությունների անբաժանելի մասն է կազմում», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը եւ նշել, թե բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը անդրադառնում է Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշմանը վերաբերող բոլոր հարցերին։
Դիվանագիտական գործընթացի մանրամասները ներկայացնելուն զուգընթաց` Ալիեւը հերթական անգամ խոսել է նաեւ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին։ «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր տարածքները զավթիչներից, եւ ես լիովին վստահ եմ, որ Ադրբեջանն այսօր ունի նման հնարավորություններ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ամփոփելով առաջին կիսամյակում Ադրբեջանի զարգացման տեմպերն ու արդյունքները` հայտարարել է երկրի նախագահը։
«Ադրբեջանը մեծապես ավելացրել է իր ռազմական հզորությունները եւ կշարունակի զարգացնել այս ոլորտը, քանի որ մեր ֆինանսական միջոցները մեզ տալիս են նման հնարավորություն», - ասել է Ալիեւն ու մանրամասնել. - «Ներկայումս Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում են 2 միլիարդ 150 միլիոն դոլար, ինչը մեզ թույլ է տալիս է տվել կարճ ժամանակամիջոցում է'լ ավելի արդիականացնել բանակը, Ադրբեջան բերել ժամանակակից տեխնիկա եւ ռազմամթերք, ինչպես նաեւ երկրում ստեղծել ուժեղ պաշտպանական արդյունաբերություն»։
Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու` Ալիեւի հայտարարությունները հնչում են խնդրի խաղաղ կարգավորման շուրջ Ալմաթիում նախատեսված բանակցություններից օրեր առաջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսված է հուլիսի 17-ին` ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակներում։ Հանդիպմանը երկու արտգործնախարարներից բացի ակնկալվում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը։