Մատչելիության հղումներ

Միջազգային դատարանը Սուդանի նախագահին մեղադրեց նաեւ ցեղասպանության մեջ


Միջազգային քրեական դատարանը երեկ ընդլայնել է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի նկատմամբ կալանքի սանկցիան` նրան ավելի վաղ առաջադրված մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներին հավելելով նաեւ ցեղասպանության մեղադրանքը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Միջազգային քրեական դատարանի որոշմամբ ալ-Բաշիրը մեղադրվում է ֆուր, մասալիթ եւ զաղավա էթնիկ խմբերի նկատմամբ սպանության, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ այդ խմբերին ֆիզիկական ոչնչացման հասցնելու միտումով կյանքի համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով ցեղասպանություն գործադրելու համար:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամերիկահայության անունից ողջունել է դատարանի որոշումը` հույս հայտնելով, որ այն Դարֆուրում գործադրվող ցեղասպանության դեմ վճռական գործողությունների կհանգեցնի, ինչպես նաեւ «կմեծացնի ճնշումը կառավարությունների վրա` աշխատելու հանուն այնպիսի աշխարհի, որտեղ ցեղասպանությունը չի կարող անպատիժ մնալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG