Բրյուսել աշխատանքային այցի առաջին օրը` հուլիսի 12-ին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ:
Հանդիպման ժամանակ, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Բելգիայի Սենատի նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի քաղաքականությունը` նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն առաջացրեց Եվրամիությունում: Արման դը Դեկերը շեշտել է, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաեւ 1998 թվականին Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումը:
Հանդիպման վերջում պատասխանելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրագրողների հարցին` Բելգիայի Սենատի նախագահը, Հայաստանի Ազգային ժողովից ստացված հաղորդագրության համաձայն, հայտարարել է. - «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` Արման դը Դեկերը ասել է. - «Եվրամիությունում Բելգիայի նախագահության շրջանում կցանկանայինք խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Կարծում ենք, որ դրանք էական հարաբերություններ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար»:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցերով զեկուցողներ Թոմաս Պորեբայի եւ Չարլզ Թանոկի հետ: Համազեկուցողները հավաստիացրել են, որ կանեն հնարավորը, որպեսզի Հայաստանի եւ հայկական կողմի դիրքորոշման մասին Եվրախորհրդարանին ներկայացվի անաչառ տեղեկատվություն: Կողմերը անթույլատրելի են համարել 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանների առկայությունը: