Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ի մասնակիցների պատվին ընդունելություն ԱԳՆ-ում


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի է ունեցել ընդունելություն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ընդունելությանը ներկա էին կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, փառատոնի կազմակերպիչներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էին համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը եւ Կլաուդիա Կարդինալեն:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. - «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր ավանդույթներն ու աշխարհագրությունը` Երեւանում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, որոնք թեեւ խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն լեզվով՝ կինոյի լեզվով, որն իր մեջ պարունակում է հզոր համախմբող եւ մերձեցնող ուժ։ «Ոսկե ծիրան» փառատոնը մեծ խանդավառությամբ է ընդունվում Հայաստանում եւ իսկապես տոն է մեր բոլորի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG