Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի մասնակցությամբ այսօր Երեւանի Հանրապետության 37 հասցեում հանդիսավոր կերպով բացվել է «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ Ամերիկայի հայկական համագումարի ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:
Նախագահին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը եւ հայ ժողովրդի բարօրությանը:
Հանրապետության 37 շենքը կառուցվել է 19-րդ դարում, այն Հայաստանի առաջին կառավարության շենքն է: