Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Վրաստան


Վաղը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները:

«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թբիլիսիում բարձր մակարդակով հանդիպումներ է ունենալու:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների համագործակցության առաջնահերթ հարցերը, իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, վրաց - ռուսական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG