Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը: Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպանը ամենաշատ ձայներն է ստացել լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում:
Առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել գերմանացի Թոմաս Մյուլերը: Մրցաշարում առավելագույն թվով` 5-ական գնդակ են խփել ինչպես Մյուլերը, այնպես էլ հոլանդացի Ուեսլի Սնեյդերը, ուրուգվայցի Ֆորլանը եւ իսպանացի Դավիդ Վիլյան, սակայն, առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մրցանակը շնորհվել է Գերմանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանին` հաշվի առնելով ճշգրիտ փոխանցումների քանակը:
Ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարին առաջին անգամ մասնակցած Մյուլերը ճանաչվել է նաեւ առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացված առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել իսպանացի Իկեր Կասիլյասը: