Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը


Այսօր երեկոյան՝ Մոսկվա կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա Ոսկե ծիրան միջազգային 7-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որին մասնակցելու համար, ի թիվս մի շարք ականավոր կինոգործիչների, երեկ Երեւան է ժամանել նաեւ իտալացի հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 500 մասնակից՝ 70 երկրներից, որոնք այսօր կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ փռված կարմիր գորգով։

Այս տարի «Ոսկե ծիրանը» կբացի ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG