Մատչելիության հղումներ

Մոսկվայում մարդ առեւանգելու կասկածանքով հինգ հայեր են ձերբակալվել


Մոսկվայում իրավապահները անցած գիշեր հինգ հայերի են ձերբակալել, որոնք կասկածվում են մարդ առեւանգելու եւ 50 հազար ռուբլի (շուրջ 1.5 հազար դոլար) փրկագին պահանջելու մեջ։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` նախօրեին իրավապահներին էր դիմել Ուկրաինայի մի քաղաքացի եւ հայտնել, թե անհայտ անձինք պատանդ են վերցրել իր որդուն` ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ մեքենային պատճառված վնասների համար։

Պահանջվող գումարը փոխանցելիս իրավապահները ձերբակալել են ծագումով հայ, Ռուսաստանում բնակվող հինգ քաղաքացիների։ Ձերբակալության ժամանակ վերջիններս կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, տուժածներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG