Մատչելիության հղումներ

Սարգսյան - Ալիեւ հանդիպում Ղրիմում չի կայանա


Յալթայի «Լիվադիա» պալատը, որտեղ անցկացվում է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը
Ղրիմում այսօր մեկնարկել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Ուկրաինա է մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ավելի վաղ Ղրիմ է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում այս օրերին նախատեսված չէ։

Երկօրյա հավաքն անցնում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախաձեռնությամբ, ով այս օրերին նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` հավաքի նպատակն է ԱՊՀ-ի ղեկավարներին ներկայացնել Ղրիմում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչպես նաեւ Ուկրաինայի ձեռքբերումները ավիաարտադրության ոլորտում։

Օրվա երկրորդ կեսին հյուրերի պատվին տոնական ընթրիք կմատուցվի, երեկոյան այստեղ հանդես կգան ռուսական եւ ուկրաինական շոու բիզնեսի աստղերը։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG