Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում հրադադարը խախտվել է 200 անգամ


Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Այդ մասին հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրում թվարկված են հրադադարի խախտման դեպքերը ըստ օրերի, նշված է, որ «հակառակորդը բացի ինքնաձիգերից, նաեւ կիրառել է СВД դիպուկահար եւ ПК տիպի գնդացիր զենքեր»:

Հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել նաեւ անցած գիշեր եւ այսօր` շփման գոտու հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղություններում:

«Հուլիսի 5-10-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան», - հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG