Մատչելիության հղումներ

«Ժառանգության» համագումարը նոր վարչություն ընտրեց


«Ժառանգություն» կուսակցության շաբաթ օրը կայացած արտահերթ համագումարում գրեթե ամբողջությամբ փոխվեց կուսակցության վարչության կազմը:

Հին վարչությունից մնաց միայն խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, քանի որ կուսակցության կանոնադրության համաձայն` խորհրդարանական խմբակցության քարտուղարն ի պաշտոնե նաեւ վարչության անդամ է:

Նոր` 11-հոգանոց վարչության կազմում ընտրվածների թվում են կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այս տարվա ապրիլին վերջին «Ժառանգությանը» անդամակցած` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս եւ նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանն ու Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:

Վարչությունը, իր հերթին, նիստ է գումարելու երեկոյան` իր կազմից ընտրելու վարչության նոր նախագահ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG