Մատչելիության հղումներ

Պակիստանում ահաբեկչության հետեւանքով 50-ից ավելի մարդ է զոհվել


Ավելի քան 50 մարդ զոհվել, եւս 100-ը վիրավորվել է Պակիստանի Մոհմանդ նահանգի Յաքա Ղունդ գյուղում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետեւանքով:

Ահաբեկիչը պայթյունը իրականացրել է գյուղի վարչակազմի գրասենյակի մոտ:

Տվյալ նահանգը մոտ է Աֆղանստանի սահմանին, եւ ենթադրվում է, որ այստեղ թաքնվում են «Ալ Ղաիդա» ու «Թալիբան» խմբավորումների զինյալները:

Մոհմանդում զինյալների դեմ Պակիստանի զինված ուժերի գործությունները առայժմ հաջողությամբ չեն պսակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG