Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է նախարար Սեյրան Օհանյանը:

Քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Զեկույցներ են ներկայացվել պաշտպանական բարեփոխումների 2010-2015 թվականների ծրագրի կատարման վերաբերյալ:

«Խորհրդակցությունը եւս մեկ անգամ փաստեց, որ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային եւ մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա», - ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG