Մատչելիության հղումներ

Հայաստանը հրապարակում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագիրը


Հայաստանի արտգործնախարարությունը շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, գաղտնազերծել է Հայաստան - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ):

Դրա նպատակը, ըստ հաղորդագրության, միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելը եւ հանրությանը իրազեկելն է:

Ծրագիրը, որի հայերեն եւ անգլերեն տարբերակները տեղադրված են պաշտպանության նախարարության կայքէջում, անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ` հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման եւ այլ հարցերի:

Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրությունում ընդգծում է, որ ծրագիրը առանցքային նշանակություն ունի Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG